211652_close_icon
views-count40379 դիտում article-date 16:13 30-09-2017

Նախիջևանում ադրբեջանցի զինծառայողը սպանել է 3 ծառայակցի և փախել

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի առանձին համազորային բանակի՝ Ջուլֆայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Բահրուզ Ջալիլբեյլին սպանել է 3 ծառայակցի և փախել, հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.TV լրատվակայքը, գրում է [url=http://razm.info/112807]Razm.info[/url]-ն։ Սպանված զինծառայողներն են Սիյազանի շրջանի բնակիչ, ավագ լեյտենանտ Աբբասով Նահիդ Ղարիբ օղլուն (Abbasov Nahid Qərib oğlu), Գարադաղի շրջանի Սահիլ գյուղի բնակիչ Շերիֆլի Էլվին Էլշան օղլուն (Şərifli Elvin Elşən oğlu) և Շարուրի շրջանի Դյուդանգա գյուղի բնակիչ, 1993-ին ծնված Աղաև Վյուսալ Ռաֆիգ օղլուն (Ağayev Vüsal Rafiq oğlu): Ըստ աղբյուրի՝ ծառայակիցներին սպանած զինծառայողը Սադարակ գյուղի բնակիչ Ջալիլբեյլի Բահրուզ Փերվիզ օղլուն է (Cəlilbəyli Bəhruz Pərviz oğlu), ով փախել է դեպքի վայրից: Նրան գտնելու մասին տեղեկություններ դեռևս չկան: Լրատվական կայքը հայտնում է, որ սպանված զինծառայողներից Էլվին Շերիֆլիի հարազատները հաստատել են տեղեկությունը: Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի հայտնել այս միջադեպի մասին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր