211652_close_icon
views-count8907 դիտում article-date 09:58 30-09-2017

Կառավարությունը դուրս է գալիս վարչապետի վերահսկողությունից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի երկու օր առաջ արած հայտարարությունը անկյունաքարային է դառնում Հայաստանի ապագա իշխանության կառուցվածքի ուրվագծման հարցում: Սեպտեմբերի 28-ին Ռոստոմյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է կատարվում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում՝ ասել էր. «ՍամվելԿարապետյանը, ով մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ և տևական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել, մարզաձևին ծանր հարված հասցրեց, և եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ: Փառք Աստծո, այսօր ՀԱՕԿ-ի նախագահի շնորհիվ թե՛ ծանրամարտը և թե՛ ըմբշամարտը որևէ խնդիր չունեն»: Վարչապետ Կարեն Կարապետյանը, որպես Սամվել Կարապետյանի հովանավորյալ, պետք է անմիջապես հասներ Ռոստոմյանի պաշտոնանկությանը: Քանի որ վարչապետին հարիր չէ ղեկավարել մի կառավարություն, որի անդամը Սամվել Կարապետյանին մեղադրում է Ըմբշամարտի ֆեդրեացիային ծանր հարված հասցնելու մեջ: Ռոստոմյանին պաշտոնանկ կարող էր անել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց մի պայմանով, եթե ունենար նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնությունը, այսինքն՝ Սարգսյանը թույլ տար, որ այդ նախարարությունը վերցվեր Ծառուկյանի ենթակայությունից: Բայց քանի որ Ռոտոմյանը շարունակում է պաշոնավարել, նշանակում է՝ նախագահ Սերժ Սարգսյանը ևս համաձայն է Ռոստոմյանի ձևակերպումների հետ: Մամուլը գրել էր, որ ի պատասխան Ռոստոմյանի հայտարարության՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել ստուգումներ իրականացնել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում: Բայց ՊԵԿ-ը պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունները՝ նշելով, թե Ծառուկյանին պատկանող ընկերություններում իրականացվող ստուգումները պլանային են և ոչ մի կապ չունեն Ռոստոմյանի հայտարարության հետ: Անկախ ամեն ինչից, պետք է արձանագրել, որ «Ծառուկյան» դաշինքը և անձամբ Գագիկ Ծառուկյանը վարչապետ Կարեն Կարապետյանին այսուհետ դիտարկում են որպես անձնական թշնամի, և առաջիկայում մենք դաշինքի ու կառավարության խորհրդարանական դուելների ականատեսը կլինենք: Իսկ թե ինչով կավարտվեն դրանք, և ով ում կտապալի, պարզ կլինի միայն ապրիլի 9-ից հետո»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր