211652_close_icon
views-count7154 դիտում article-date 10:30 28-09-2017

Չարենցավանի հավերժ քաղաքապետի ունեցվածքը. 20 հողամաս, 2 բնակարան, 42 մլն դրամ, 22 մլն 580 հազար դրամի բաժնեմաս ու բաժնետոմս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի հավերժ քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, պարզվում է, բավականին ունեցվածք է հասցրել դիզել: «Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ քաղաքապետն ունի երկու բնակարան, երեք ավտոտնակ, հասարակական նշանակության մեկ շինություն, 20 հատ հողամաս և երկու հատ «Hyundai Sonata 2.4», «Hyundai Sonata 2.5 L» մակնիշի ավտոմեքենաներ: Այսքանով դեռ չի ավարտվում որդի Շահգալդյանի ունեցվածքը. նա երեք ընկերություններում ունի 22 մլն 580 հազար դրամի բաժնեմաս ու բաժնետոմս: Դրամական միջոցը կազմել է 42 մլն դրամ: Եվ սա այն դեպքում, երբ քաղաքապետի ամսական աշխատավարձը կազմում է 103 հազար դրամ, որն էլ նա որպես եկամուտ է հայտարարագրել: Բացի այս՝ նա ունի նաև մեկ ընկերությունից ստացած 3 մլն դրամի չափով շահաբաժին: Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի` Շահգալդյանը մտադիր է կրկին առաջադրվել նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր