211652_close_icon
views-count2120 դիտում article-date 12:28 24-09-2017

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպեց Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռետնո Մարսուդիի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին վերջին շրջանում հայ-ինդոնեզական հարաբերություններում արձանագրված ակտիվությունը, բարձր մակարդակի փոխայցելությունները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացումը։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ: Հայաստանի և Ինդոնեզիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան մի շարք հրատապ միջազգային խնդիրների։

Նմանատիպ նյութեր