211652_close_icon
views-count5178 դիտում article-date 11:33 23-09-2017

ԱՄՆ կոնգրեսականներ Վայադաոն, Փալլոնը և Գեբըրդը՝ Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում». «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Վայադաոն, Փրանկ Փալլոնը և Թուլսի Գեբըրդը ներառվել են Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»՝ Արցախ այցելելու համար: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիբմեթ Հաջիևին: Հաջիևը նշել է, որ այդ անօրինական այցով ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները խախտել են միջազգային իրավունքի նորմերը: «Դրանով իսկ արդարացնում են «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացումը, հարված հասցնում ԱՄՆ Կոնգրեսի հեղինակությանն ադրբեջանական և միջազգային հանրության աչքում: Հայաստանի և հայկական լոբբի հետ համատեղ իրականացված այդ գործողությունը նպաստում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերի զրոյացմանը»,- կարծում է Հաջիևը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր