211652_close_icon
views-count37495 դիտում article-date 18:41 22-09-2017

Արտակարգ դեպք Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում. հրշեջներն ու փրկարարները մեծ դժվարությամբ են պայքարում 10 հազար տուկ խոտի դեզում առաջացած կրակի դեմ . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մեկուկես ժամից ավելի է ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, Աշոցքի թիվ 52, Ամասիայի թիվ 51 և Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողները Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար գյուղում գյուղացիների հետ պայքարում են գյուղի բնակիչ, 64-ամյա Նորայր Սահակյանին պատկանող ֆերմայում առաջացած խոշոր կրակի տարածման դեմ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը բռնկվել է մոտ 10 հազար հակի խոտերում, այդ թվում նաև խոտի դեզի մոտ կայանված ЗИЛ մակնիշի ավտոմեքենայում և կաթ տեղափոխող ցիստեռնում: Գյուղացիները անմասն չեն մնում հրդեհաշիջման աշխատանքներում, սակայն մինչև այս պահը չեն կարողանում մարել կրակը: Աշխատանքները տեղում ղեկավարում է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Արթուր Կարապետյանը: Տեղում են նաև Ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբն ու տեղի հիվանդանոցի աշխատակիցները: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+

Նմանատիպ նյութեր