211652_close_icon
views-count2550 դիտում article-date 13:08 22-09-2017

Brent նավթի գինը իջել է, WTI-ինը՝ բարձրացել

Նավթի գները միջազգային շուկաներում տարբեր դինամիկա են ցուցադրում OPEC-ի անդամ պետությունների նախարարների հանդիպման նախաշեմին, այդ են վկայում առևտրի տվյալները։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,04 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել է 56,41 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.07 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 50.62 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր