211652_close_icon
views-count3374 դիտում article-date 09:51 22-09-2017

Հայաստան-Իսրայել հարաբերությունների ջերմացումը հունից հանում է Ադրբեջանին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստան-Իսրայել հարաբերությունների վերջին շրջանի ջերմացումը՝ հայ իսրայելական ֆորումի ջանքերի շնորհիվ, լուրջ անհանգստություն է պատճառում ոչ միայն հարևան Թուրքիային (վերջինս մտավախություն ունի, որ քրդական խնդրին զուգահեռ, ինչ-որ պահի Իսրայելի Կնեսեթը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը), այլև Արդբեջանին, որին ընդհանրապես հունից հանում են Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան (Իսրայելի խորհրդարանի փոխխոսնակի և պատգամավորների վերջին այցը և այդ համատեքստում հայ-իսրայելական ֆորումը վերջին «համաժողովը»): «Ափսոս, որ ֆորումի օրերին հայկական կողմի նախագահ Արտակ Զաքարյանը Վաշինգթոնում էր, նա անչափ շատ բան է արել հայ-իսրայելական հարաբերությունների հարցում, ու շատ բան ունենք դեռ անելու՝ թե անօդաչու սարքերի, թե Ցեղասպանության ճանաչման, թե մնացյալ հարցերում»,-ասաց իսրայելական պատվիրակության հետ Հայաստան ժամանած մեր զրուցակիցը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր