211652_close_icon
views-count14832 դիտում article-date 10:06 15-09-2017

Տարոն Մարգարյանի ծառայողական մեքենան 2 րոպեում 2 խախտում է անում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.com-ի տրամադրության տակ հայտնված տեսանյութը վառ ապացույց է այն բանի, որ պաշտոնատար անձանց սպասարկող մեքենաներ վարողները համոզված լինելով, որ չեն տուգանվի, խախտումներով են վարում: Եվ այսպես. Երևանի քաղաքապետ, Հանրապետական Տարոն Մարգարյանին սպասարկող «001 LU 01» պետհամարանիշով «Մերսեդես» մակնիշի մեքենան մայրաքաղաքի Ավան վարչական շրջանում 2 րոպեի ընթացքում 2 կոպիտ խախտում է կատարում: Ավանի Ալմաթի փողոցից սեպտեմբերի 13-ին՝ առավոտյան 9:00-ի սահմաններում, քաղաքապետի ծառայողական մեքենան մուտք է գործում Մարշալ Բաբաջանյանի փողոց և ընթանում է դեպի Տարոն Մարգարյանի առանձնատուն: Բաբաջանյան փողոցում «Մերսեդեսը» երկու անիվներով հատում է հոծ գիծը և վազանց կատարում: Մոտ 500 մետր առաջանալով և հասնելով քաղաքապետի տան մոտ՝ արդեն 4 անիվներով է հատում հոծ գիծը և կայանում առանձնատան դիմաց: Երկրորդ խախտման ժամանակ, եթե վարորդը մոտ 10 մետր առաջանար, ապա խախտում չէր կատարի և թույլատրված տեղից կհատեր հանդիպակաց երթևեկության գոտին: Առաջին խախտումը բնութագրում և պատասխանատվություն է սահմանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասով: Տուգանքը նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով է՝ 10 հազար դրամ: Երկրորդ խախտումը բնութագրվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 18-րդ մասով և սահմանվում է 30 հազար դրամ տուգանք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր