211652_close_icon
views-count6760 դիտում article-date 09:48 15-09-2017

Տարոն Մարգարյանը չի՞ քննարկել ՀՀԿ ավագանու անդամների լկտի պահվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդյոք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր մոտ չի՞ հրավիրել ՀՀԿ ավագանու անդամներին և չի՞ քննարկել ավագանու վերջին նիստում նրանց լկտի պահվածքը: Հիշեցնենք՝ ավագանու անդամներից «Ծիտ» մականունով Արմեն Սահակյանն ու «Բլդի» մականունով Հովհաննես Ավանեսյանը Անահիտ Բախշյանի հետ փորձել էին վիճել՝ ասելով. «լսի՛, արա՛ Անո», «պարո՛ն Բախշյան»: «Քաղաքապետի դիրքորոշումն հստակ է այդ հարցում. լինել մեկը մյուսի նկատմամբ հարգանքով: Ես չեմ պատկերացնում, թե դրանից ավել ինչ պետք է ասվեր, երբ բոլոր լրագրողները ականատես են եղել, որ փոխադարձ վիրավորանքներ են հնչեցվել, որը քաղաքապետի սաստելուց հետո հանդարտվել է»,- ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցի՝ փոխանցեց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր