104993 դիտում
11:41 25-05-2016
Արտակարգ իրավիճակ Կենտրոնի դատարանում. ամբաստանյալների լկտի պահվածքը կանխվել է կարգադրիչների կողմից. դատավորն ու դատախազը չեն լքել դահլիճը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 24-ին էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ նշված դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ տեղի էր ունենում դատական նիստ, և ամբաստանյալներն էին Գարիկ Բաբախանյանը, Անդրանիկ Գաբրիելյանը, Հակոբ Բոյաջյանը և Սամվել Սաֆարյանը:
Վերջիններս ամբաստանյալի աթոռին են հայտնվել Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտնի միջադեպի ժամանակ, որտեղ նշված անձինք անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերել քաղաքացու նկատմամբ. բռնություն էին կիրառել, դաժան ծեծի ենթարկել, անգամ նշվում էր, որ նրանք կատարել են կողոպուտ և միայն պատգամավոր Գ. Արսենյանի ու նրա թիկնապահի շնորհիվ էր կանխվել վատթարագույնը:
Երեկվա դատական նիստը հետաձգվել է փաստաբաններից մեկի չներկայանալու պատճառով: Վերջինս պատշաճ տեղեկացրել է դատարանին, որ ինքը հարգելի պատճառներով չի կարող ներկայանալ դատական նիստին և խնդրել է հետաձգել այն, ինչը դատավորը բավարարել է:
Եվ արդեն դատարանի դահլիճում ամբաստանյալներից Գ. Բաբախանյանը իր մոտ եղած կրակայրիչով վնասել է ձախ ձեռքի դաստակը, և երբ ուղեկցող ոստիկաններն ու կարգադրիչները փորձել են կանխել Գ. Բաբախանյանի ինքնավնասումը, նրա 3 ամբաստանյալ ընկերները խոչընդոտել են կարգադրիչների և ոստիկանների գործողություններին՝ դահլիճում ցուցաբերելով լկտի պահվածք ու անհարգալից վերաբերմունք՝ տալով տարբեր բնույթի հայհոյանքներ: Բանը հասել է նրան, որ քառյակը նիստերի դահլիճը մի իսկական «ցունամի է արել»՝ շուռ տալով իրենց առջև եղած սեղաններն ու բարձրախոսները:
Կարգադրիչները, տեսնելով, որ ուղեկցող ոստիկանները չեն կարողանում վնասազերծել ու կարգի բերել ամբաստանյալներին, որոնցից երկուսը ցուցաբերում էին ագրեսիվ վերաբերմունք ու փորձում էին առաջ գնալ դեպի դատավոր Գ. Պողոսյանն ու Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Արթուր Մանուկյանը, վերջիններիս անվտանգությունը ապահովելու նպատակով կարողանում են մեծ դժվարությամբ կարգազանց ամբաստանյալներին ձեռնաշղթաներ հագցնել, որից հետո դատավոր Գ. Պողոսյանը օրենքի տառին համապատասխան ստիպված որոշում է նրանց հեռացնել նիստերի դահլիճից, որից հետո տևական ժամանակ դատավորն ու դատախազը կարգադրիչների ու ուղեկցող ոստիկանների հետ չհեռացան դատարանի դահլիճից:
Դատարանի շենքում գտնվողներն ասում էին, «Եթե էդ ամբաստանյալները դատարանում են նման հաբռգած պահում իրենց, պատկերացնում ենք, թե ազատության մեջ ինչ կանեն մարդկանց: Դրանց նմաններին, եթե ցմահ էլ տան, հասարակությունը ոչինչ չի կորցնի, ավելի ապահով կլինենք: Լավ էր, որ դատավորը տիրապետում էր իրավիճակին ու մինչև վերջին պահը մնաց դատախազի հետ դահլիճում, կարգադրիչների և ուղեկցող ոստիկանների հետ: Իսկ կարգադրիչներն էլ, եթե օպերատիվ ու պրոֆեսիոնալ չգործեին, չի բացառվում, որ էդ՝ մինչև կոկորդները հաբռգած ամբաստանյալները կոտրեին նաև դահլիճի մնացած գույքն ու ապակիները»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13822 դիտում
19:17 22-05-2014
Կենտրոնի դատարանի կարգադրիչների շնորհիվ դատարանում կանխվեց վրեժխնդրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2005 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)