211652_close_icon
views-count3438 դիտում article-date 18:07 13-09-2017

Իսկ Հայաստանի ԶՈւ տանկերը «նախադու՞» են. Նիկոլ Փաշինյան

Պետք է հասկանալ, թե Հայաստանի ԶՈւ տանկերը «նախադո՞ւ» են, թե ոչ։ Այս մասին սեպտեմբերի 13-ին ԱԺ–ում ասել է «Ելք» դաշինք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Դրան ի պատասխան՝ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ ՀՀ ԶՈւ–ն մարտունակ է և պատրաստ կատարել մարտական առաջադրանքները։ Մշտական զորավարժություններն ու ստուգումները հաստատում են դա։ «Հատուկ ուշադրության կենտրոնում է նաև վառելիքաքսուքային նյութերի և, բնականաբար, զենքի որակը։ Եթե ոչ բոլոր միջոցներն են պլանով սպառվել, ապա միայն ծախսերի հարցում խիստ լինելու պատճառով։ Մենք այլեւս կանխավճարով չենք աշխատում հետազոտական հաստատությունների հետ՝ նրանցից սկզբում կոնկրետ արդյունքներ պահանջելով»,– ասաց Վ. Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր