211652_close_icon
views-count10358 դիտում article-date 22:50 12-09-2017

Սեպտեմբերի 23-ին մեծ շուքով կնշվի Ստեփանակերտի օրը

Սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտ քաղաքի 94-րդ ամյակին նվիրված տոնական բազմաբնույթ միջոցառումներ են սպասվում։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի փոխքաղաքապետ՝ Արմեն Հակոբյանը՝ նշելով, որ միջոցառումների մեկնարկը լինելու է Ստեփան Շահումյանի հուշարձանին պաշտոնական արարողակարգով: «Սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան N3 միջնակարգ դպրոցում տեղի է ունենալու «Իմ Ստեփանակերտ» խորագրով գրական-գերարվեստական ցերեկույթ»,- նշել է Ա. Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 23-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունենալու «Հին ու նոր Ստեփանակերտ» խորագրով ցուցահանդես: «Երեխաների մասնակցությամբ Վերածննդի հրապարակում կազմակերպվելու են նաև մարզական տարբեր մրցույթներ, նկարչություն ասֆալտի վրա, ինչպես նաև պլեներային նկարչություն: Կկազմակերպվեն նաև ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, իսկ քաղաքի տարբեր թաղամասերում մայրաքաղաքի ստեղծագործական միությունների սաների մասնակցությամբ կլինեն համերգային ծրագրեր»,- հավելել է Ա. Հակոբյանը և ավելացրել, որ այցելություններ կլինեն նաև Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն՝ շնորհավորելու նորածիններին, ինչպես նաև հարսանյաց հանդիսությունների սրահներ, որտեղ էլ կշնորհավորեն նորապսակներին: Տոնական միջոցառումների վերջին ակորդը լինելու է Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունենալիք համերգը: Փոխքաղաքապետը նշել է նաև, որ տոնի կապկցությամբ Ստեփանակերտ է ժամանելու Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը: [url=http://artsakhpress.am/arm/news/72397/septemberi-23-in-mets-shuqov-knshvi-stepanakerti-ory.html]Artsakhpress.am[/url] Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր