211652_close_icon
views-count76008 դիտում article-date 19:42 11-09-2017

Ողբերգական դեպք Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի. պարզվում են մահվան հանգամանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆուչիկի 17 շենքի բակում կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վազգեն Մամիկոնյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 77-ամյա Օ. Ժ.-ի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ 4-րդ հարկից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելու եղանակով: Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նա հոգեկան խնդիրներ է ունեցել: Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր