211652_close_icon
views-count10510 դիտում article-date 13:58 27-06-2014

Մաշտոցի ոստիկանները Դավիթաշեն 4-րդ թաղամասի 22 շենքի բակում հայտնաբերել են կնոջ դի. մահվան հանգամանքները պարզվում են

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժին, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 22 շենքի բակում կնոջ դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները, ովքեր պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 37-ամյա Ծովինար Շարոյանն էր, ով, ըստ հավաքվածների, լուսամուտները մաքրելու ժամանակ վայր է ընկել 7-րդ հարկից: Դեպքի վայր են ժամանում նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները, դատաբժիշկն ու փորձագետը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա բնակվում էր նույն շենքի 67 բնակարանում:

Նմանատիպ նյութեր