3907 դիտում
22:19 07-09-2017
Գարեգին Բ.-ն մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով մեկնել է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), ուր կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:
Նորին Սրբությանը ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Մոսկվայում նախատեսված է Գարեգին Բ.-ի հանդիպումը Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ:
Նմանատիպ նյութեր
996 դիտում
14:18 11-10-2021
Ամենայն Հայոց կաթողիկոսը Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը
1869 դիտում
17:42 13-10-2021
Մոսկվայում տեղի է ունեցել տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2646 դիտում
10:49 15-05-2017
Գարեգին Բ կաթողիկոսը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովին
Այս բաժնից
529 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
400 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից