211652_close_icon
views-count3234 դիտում article-date 20:46 06-09-2017

Գերմանիայի ծայրահեղ աջակողմյան գործիչը ուղիղ եթերում լքել է նախընտրական հեռուստաբանավեճը

Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջակողմյան կուսակցության հիմնական թեկնածուներից Ալիս Վայդելն ուղիղ եթերում լքել է հեռուստաբանավեճը: Այս մասին հայտնում է [url=https://www.reuters.com/article/us-germany-election-afd/german-anti-immigrant-candidate-walks-out-of-tv-debate-idUSKCN1BH13F]Reuters[/url]-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ նախօրեին ZDF հեռուստաալիքի եթերում գերմանական 7 խոշոր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկավող բանավեճերի ընթացքում կանցլեր Անգելա Մերկելի պահպանողական դաշինքի անդամ Անդրեաս Շոյերը մեղադրել է Վայդելին, որ նա չի կարողանում հեռավորություն պահպանել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ծայրահեղական դեմքերից, մասնավորապես՝ Բյորն Հեքենից, որն այս տարվա սկզբին «խայտառակության հուշարձան» է անվանել Բեռլինի կենտրոնում Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը: Դրանից հետո Վայդելը հավաքել է իր թղթերը և լքել հեռուստատաղավարը: Ավելի ուշ նա բանավեճերի մոդերատոր Մարիետա Սլոմկային մեղադրել է կողմնակալության և ոչ արհեստավարժ մոտեցման համար: Նշենք, որ Գերմանիայի խորհրդարանի ընտրությունները, որոնց արդյունքում ձևավորվելու է կառավարությունը և ընտրվելու է կանցլերը, անցկացվելու են սեպտեմբերի 24-ին:

Նմանատիպ նյութեր