211652_close_icon
views-count3134 դիտում article-date 12:39 06-09-2017

Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Հարկ է նշել, որ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում սեպտեմբերի 6-8-ը կանցկացվի «Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում նախատեսված են պաշտոնական մի շարք հանդիպումներ, կլոր սեղաններ՝ մշակույթի, զբոսաշրջության, առողջապահության, հանրակրթության, ներդրումային թեմաներով, ինչպես նաև Երևանը ներկայացնող բազմաթիվ մշակութային միջոցառումներ:

Նմանատիպ նյութեր