211652_close_icon
views-count6040 դիտում article-date 19:36 05-09-2017

ԱԱ. Պատանի ըմբիշ Հայկ Ասատրյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Երեկ Աթենքում մեկնարկել է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Հունահռոմեական ըմբշամարտի 50 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Ասատրյանն այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար: 63 կգ Շանթ Խաչատրյանը դուրս է մնացել մեդալի համար պայքարից: Խաչատրյանը հիանալի գոտեմարտեր է անցկացրել որակավորման փուլում և 1/8 եզրափակչում: Սակայն, քառորդ եզրափակչում Շանթը զիջել է Ռուսաստանի ներկայացուցչին: Այսօր հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականից կմեկնարկեն Սարգիս Թադևոսյանը (69 կգ), Դավիթ Պողոսյանը (76 կգ) և Տիգրան Համբարձումյանը (85 կգ): Մեր երեք պատանիներն էլ կսկսեն որակավորման փուլից: Թադևոսյանը կմրցի բուլղարացի Սպաս Գովեդարովի, Պողոսյանը՝ վրացի Գիորգի Ծոփուրաշվիլիի, իսկ Համբարձումյանը՝ ադրբեջանցի Լաչին Վալիևի հետ: Մրցումներն անցկացվում են երկու օր կշեռքով. առաջին օրը՝ մաքուր քաշ, երկրորդ օրը, ովքեր պայքարում են մեդալների համար՝ երկու կիլոգրամ ավելի լինելու իրավունքով:

Նմանատիպ նյութեր