211652_close_icon
views-count5060 դիտում article-date 21:43 02-09-2017

Պուտինը չի մասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մասնակցել Նյու-Յորքում սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Ոչ: ՌԴ նախագահի մասնակցությունը չի նախատեսվում»,- ասել է Պեսկովը: Ինչպես հայտնում է աղբյուրը` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կբացվի սեպտեմբերի 12-ին: Իսկ սեպտեմբերի 19-ին կսկսվի համընդհանուր քաղաքական հարցերի քննարկման շաբաթը բարձր մակարդակով:

Նմանատիպ նյութեր