211652_close_icon
views-count9243 դիտում article-date 16:58 02-09-2017

Իրանական միջուկային գործարքից դուրս գալը կթուլացնի ԱՄՆ-ի դիրքերը. Նիքոլաս Բյորնս

Հարվարդի համալսարանի դիվանագիտության և միջազգային քաղաքականության Քեննեդիի անվան դպրոցի պրոֆեսոր Նիքոլաս Բերնսը գտնում է, որ Թեհրանի միջուկային հարցով կքնված համապարփակ համաձայնագրից դուրս գալու հանգամանքը միանաշանակ թուլացնելու է ԱՄՆ-ի և ուժեղացնելու Իրանի դիրքերը։ Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, այդ մասին պրոֆեսորը հայտնել է Twitter-ի իր էջում։ Նրա գրառումը հաջորդել է 2 օր առաջ ՄԱԳԱՏԵ-ի տարածած զկույցին, որում ասվում է, որ Իրանը հստակորեն պահպանում է համաձայնագրի հարցում ստանձնած բոլոր պարտավորությունները։ Նշենք, որ զեկույցը թվով երրորդն է՝ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ-ի նախագահի լիազորությունները ստանձնելուց ի վեր։ Թրամփի կառվարությունը կասկած էր հայտնել, որ ՄԱԳԱՏԵ-ի զեկույցը համապատասխանում է իրականությանը։

Նմանատիպ նյութեր