211652_close_icon
views-count3927 դիտում article-date 15:54 31-08-2017

Հետամուտ կլինենք, որպեսզի Ադրբեջանի իրական դեմքը առավել ճանաչելի դառնա միջազգային հասարակայնության շրջանում. Մաջեդ Էլ Շաֆֆի

Օգոստոսի 31-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ընդունել է մարդու իրավունքների և կրոնական ազատությունների հարցերով զբաղվող կանադացի մի շարք գործիչների, այդ թվում ‹‹Մեկ ազատ աշխարհ›› հասարակական կազմակերպության ղեկավար Մաջեդ Էլ Շաֆֆիին, Կանադայի համայնքների պալատի և պահպանողական կուսակցության անդամներ Թոնի Քլեմենտին ու Ռեյչլ Հարդերին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Հյուրերը մասնավորապես հետաքրքրվել են ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական բանակի կողմից իրականացված անմարդկային քայլերով և վերջինիս կողմից իրականացված ռազմական հանցագործություններով, նշելով, որ իրենք հետամուտ կլինեն, որպեսզի Ադրբեջանի իրական դեմքը առավել ճանաչելի դառնա միջազգային հասարակայնության շրջանում: Սպառիչ պատասխաններ տալով հնչած հարցերին, պաշտպանության նախարարը ողջունել է նման նախաձեռնությունները և նշել, որ ՊԲ-ը միշտ բաց է նման ձևաչափով՝ շահագրգիռ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության համար: Հանդիպման ավարտին հյուրերը բանակի հրամանատարին հանձնել են խորհրդանշական հուշանվեր, որից հետո ուղևորվել Թալիշ՝ տեղում իրականացնելու փաստահավաք աշխատանքներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր