211652_close_icon
views-count3291 դիտում article-date 20:20 30-08-2017

Մոլդովայի նախագահին մեղադրում են հայրենիքի դավաճանության և Ռուսաստանի շահերը սպասարկելու մեջ

Մոլդովայի ընդդիմադիր «Գործողություն և համերաշխություն» (Action and Solidarity Party PAS)) կուսակցությունը (առաջնորդը՝ Կրթության նախկին նախարար Մայա Սանդու) հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ երկրի նախագահ Իգոր Դոդոնին մեղադրելով հայրենիքի դավաճանության և Ռուսաստանի շահերը սպասարկելու մեջ: Հայտնում է [url=https://regnum.ru/news/2315241.html]regnum[/url]-ը: Ինտերնետային իր կայքում տեղադրված հաղորդագրությունում PAS կուսակցությունը նշում է, որ օգոստոսի 29-ին հաղորդումը ներկայացրել են Մոլդովայի գլխավոր դատախազություն: Մեղադրանքների շարքում նաև նշված է, որ Դոդոնը շնորհավորել է Մերձդնեստրի անջատական առաջնորդ Վադիմ Կրասնոսելսկին անցած դեկտեմբերին կայացած ընտրություններում հաղթելու կապակցությամբ՝ այն դեպքում, երբ այն չեն ճանաչում ո՛չ Մոլդովան, ո՛չ էլ միջազգային հանրությունը: «Դոդոնը լրջորեն վնասում է Մոլդովայի հասարակության համախմբմանը և քաղաքացիների միասնականությանը»,- նշված է երկրի նախագահի դեմ Գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման մեջ:

Նմանատիպ նյութեր