211652_close_icon
views-count3493 դիտում article-date 19:34 29-08-2017

Հնդկաստանում գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով տուժել է առնվազն 20 մարդ

Հնդկաստանի Մահարաշրա նահանգում` Տիտուոլա քաղաքի մոտ, ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն 20 ուղևոր: Ռելսերից դուրս է եկել 6 վագոն` այդ թվում գլխավորը: Այս մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 06:30-ին: Գնացքը Նագպուր քաղաքից մեկնել է Մումբայ: Ուղևորներից շատերի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Նմանատիպ նյութեր