211652_close_icon
views-count70649 դիտում article-date 12:47 29-08-2017

Պարզվել է Սախարովի հրապարակում «յաշիկի» և Renault-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է օգոստոսի 23-ին Նալբանդյան, Պուշկին և Վարդանանց փողոցների խաչմերուկում՝ Ա. Սախարովի անվան հրապարակում, տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վթարում հայտնված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի բնակիչ՝ 36-ամյա Զոհրաբ Թորոյանը, Renault-ն վարել է Երևան քաղաքի Վարշավյան փողոցի բնակիչ՝ 63-ամյա Ավագ Ավետիսյանը։ Բախումից հետո Mercedes-ը բախվել է նշված հատվածում կայանված «Հայբիզնեսբանկ» Փակ Բաժնետիրական Ընկերության բաժնի պետ, Երևան քաղաքի Արաբկիրի 27-րդ փողոցի բնակիչ՝ 48-ամյա Ստեփան Գրիգորյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային, այնուհետև կողաշրջվելով՝ բախվել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական բաժնի պետ, 53-ամյա Կարեն Նալբանդյանին պատկանող, թույլատրելի հատվածում կայանված Mercedes-ին։ Վթարի հետևանքով վարորդներից Զ. Թորոյանը, նրա ուղևորներ՝ 10-ամյա Սիլվի Թորոյանը և 12-ամյա Մկրտիչ Թորոյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջիններս վարորդ Զ. Թորոյանի երեխաներն են։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/23/1075403/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Սախարովի հրապարակում բախվել էին Mercedes G500 մակնիշի 35 FG 602 համարանիշի և Renault Logan մակնիշի 516 ՕZ 61 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետանքով «յաշիկը» կողաշրջվել էր՝ ընթացքում էլ բախվելով «Հայէկոնոմբանկ»-ի առջև կայանված Mercedes E200 մակնիշի 20 ՍԼ 421 համարանիշի և Mercedes ML 320 մակնիշի 19 ՕՕ 594 համարանիշի ավտոմեքենաներին։ Վթարի հետանքով «յաշիկի» 2 անչափահաս ուղևորներ տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ օղակի հրամանառտար Ռոման Մարգարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը՝ խմբի պետ Գարիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վիրավորներին առաջինը օգնության էին հասել «Հայբիզնեսբանկ»-ի աշխատակիցները, մինչդեռ դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ «Հայէկոնոմբանկ»-ի աշխատակիցներն էլ դռնից նայում էին, թե ինչպես են «Հայբիզնեսբանկ»-ի աշխատակիցներն օգնում վիրավորներին։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Գևորգ Գրիգորյանն ու տեսուչ Մարատ Մկրտչյանը, ովքեր դեպքի վայրը պահում էին, որպեսզի հետաքննիչն աշխատեր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի Բացառիկ տեսանյութը՝ [url=https://web.facebook.com/Security-Dream-Co-LTD-260488774022240/]Security Dream[/url]-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 185+
185+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր