211652_close_icon
views-count12735 դիտում article-date 18:05 27-08-2017

Մոսկվայից Վլադիկավկազ թռչող ինքնաթիռում ուղևոր է մահացել

ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվա-Վլադիկավկազ թռիչքի ժամանակ ուղևոր է մահացել, ինչի պատճառով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Այսօր առավոտյան «Դոմոդեդովո» օդանավակայանում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվա-Վլադիկավկազ չվերթի ժամանակ` ուղևորներից մեկի առողջության կտրուկ վատթարացման պատճառով: Մինչ ինքնաթիռի վայրէջք կատարելը կինը մահացել է», - ասվում է զեկույցում: Ինչպես հայտնում է աղբյուրը` քննիչները պարզում են դեպքի մանրամասները:

Նմանատիպ նյութեր