10576 դիտում
15:21 11-06-2014
Նոր մանրամասներ՝ Երևանից Կրասնոդար թռչող ինքնաթիռում մահացած 28-ամյա Արմանի մասին
Երևանից Կրասնոդար մեկնող ինքնաթիռում մահացած երիտասարդը 28-ամյա Արման Գալուստանյանն է, ով մեկնում էր «Դոնավիա» ավիաընկերության չվերթով: Սակայն «Դոնավիա» ավիաընկերությունից [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ իրենք երիտասարդի մասին տեղեկություններ չեն կարող փոխանցել, քանի որ չունեն: Մեզ հաջողվեց պարզել, որ Արմանը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ մինչև այդ վատառողջ էր և Հայաստանից մեկնում էր Կրասնոդար՝ բուժման նպատակով:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/17093/]տեղեկացրել էինք[/url], որ Երևանից Կրասնոդար մեկնող ինքնաթիռում Հայաստանի քաղաքացի է մահացել։ Այս մասին հայտնել էր INTERFAX֊ը՝ հղում անելով Կրասնոդարի օդանավակայանի ավիադիսպետչերային ծառայության աղբյուրին։
«Նախօրեի երեկոյան ինքնաթիռի անձնակազմը զեկուցել է այնտեղ գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացման մասին։ Հաղորդելուց 6 րոպե հետո ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում, բայց մինչ այդ ուղևորն արդեն մահացած է եղել»,- հայտնել է աղբյուրը։ Ըստ նրա տվյալների՝ ենթադրվում է, որ մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել:
Նմանատիպ նյութեր
2362 դիտում
11:28 11-06-2014
Երևանից Կրասնոդար մեկնող ինքնաթիռում ՀՀ քաղաքացի է մահացել
27460 դիտում
11:54 28-02-2015
Նոր մանրամասներ երեկ բանակում հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Ալբերտի մասին. նա Երևանից էր
13164 դիտում
18:05 27-08-2017
Մոսկվայից Վլադիկավկազ թռչող ինքնաթիռում ուղևոր է մահացել
Այս բաժնից
664 դիտում
15:05 07-01-2025
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան
793 դիտում
14:31 07-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացրել է Միացյալ ազգային սահմանադրական կուսակցության ծրագրի նախագիծը
766 դիտում
14:24 07-01-2025
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին