211652_close_icon
views-count63049 դիտում article-date 22:47 25-08-2017

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Infiniti-ն ու Mercedes-ը. վերջինս 11 մետր գահավիժելով՝ գլխիվայր հայտնվել է «Կուկուռուզնիկի» տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Վահրամ Սարգսյանի վարած Infiniti մակնիշի 10 ԼՍ 629 համարանիշի և Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ, 30-ամյա Թորգոմ Սահակյանի վարած Mercedes մակնիշի 34 ՕN 739 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes–ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 11 մետր գահավիժել ԽՍՀՄ տարիների Երիտասարդական պալատի (ժողովրդին հայտնի «Կուկուռուզնիկի» տարածքում)՝ գլխիվայր հայտնվելով քարերի վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդներին առաջինը օգնության են հասել «Կուկուռուզնիկի» տարածքում ծառայություն կատարող անվտանգության աշխատակիցները: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները: Mercedes-ի գլխիվայր շրջվելուց հետո գազաբալոնը շպրտվել է ավտոմեքենայից: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները; Վթարի մասին ՃՈ օպերատիիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել են ավագ հետաքննիչ Գևորգ Նավասարդյանն ու հետաքքննիչ Սամվել Ղարիբյանը: Փաստի առթիվ Գ. Նավասադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր