211652_close_icon
views-count8362 դիտում article-date 16:02 24-08-2017

Արթիկի 12 ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու նպատակով:

Գործադիրը որոշել է ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սասունցի Դավիթ փողոցի քանդման ենթակա վթարային թիվ 13 շենքի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման համար գումար հատկացնել մարզպետարանին: Բնակվելու համար վտանգավոր դարձած այդ շենքի թվով 12 ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ սահմանված ժամկետում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ էլ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Բնապահպանության նախարարությանը՝ Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների և այլ միջոցառումների կատարման համար: Մասնավորապես, գումար կհատկացվի «Դիլիջան» ազգային պարկին՝ երեք տեղամասերի պահպանությունը մասնավոր պահնորդական ծառայության միջոցով իրականացնելու համար: Կարեն Կարապետյանը նշել է, որ սա պահպանումը մասնավոր ընկերությանը պատվիրելու առաջին փորձն է: «Իրավապահ բոլոր մարմիններն զգուշացված են, Դիլիջանում հատուկ հսկողություն ենք սահմանում: Պետք է մոնիթորինգ իրականացնենք, պիլոտային այս ծրագրի արդյունավետությունը գնահատելու համար»,-ասել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր