211652_close_icon
views-count70314 դիտում article-date 11:15 24-08-2017

Աշտարակի ոստիկաններն ապացուցեցին, թե ում օրն է 40 օր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երեկ՝ օգոստոսի 23-ին, Մաստարա գյուղում կատարված գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը նշված գյուղի 3 փողոցի բնակիչ՝ 38-ամյա Խոսրով Թադևոսյանը Ոստիկանության Թալինի բաժին ահազանգել է, որ ժամը 00։30-ից մինչև 06։30-ն ընկած ժամանակահատվածում իր անասնագոմի դռան փականը կոտրելու միջոցով այնտեղից գողացել են 5 հատ գառ։ Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Ներսիսյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ Արգիշտի Քոթանջյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները բաժնի պետ Ալբերտ Երիցյանի գլխավորությամբ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Աշտարակի Ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Երկաթուղայինների փողոցի բնակիչ՝ 29-ամյա Անդրանիկ Խաչատրյանին։ Վերջինս, տեսնելով, որ Աշտարակի ոստիկաններն ունեն հիմնավոր ապացույցներ, այլ ելք չունենալով՝ խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը՝ Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Սամվել Դանիելյանի և Արագածոտնի մարզի Կանչ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Ռուստամ Ջավոյանի հետ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև գողացված գառները, ինչպես նա պարզել են, որ նշված խումբը Արագածոտնի մարզի մի քանի գյուղերի, այդ թվում՝ Մաստարա, Արուճ, Սաղմոսավանք, Ներքին Թալին, Զովասար, Գետափի, Թաթուլ գյուղերի բնակիչներից կատարել են թվով 200-ից ավելի գառների գողություն։ Ռ. Ջավոյանը, Ս. Դանիելյանը և Ա. Խաչատրյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր