6568 դիտում
00:02 24-08-2017
Լեւոն Ջուլֆալակյան. Արդյունքներից ընդհանուր առմամբ գոհ եմ
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Փարիզից վերադարձավ Երևան: Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց արդյունքները:
«Մասնակցությունը գերազանց էր՝ աշխարհի երկու չեմպիոն: Տղաները լավ մասնակցեցին, արդյունքներից ընդհանուր առմամբ գոհ եմ: Որոշ քաշային կարգերում բացթողումներ եղան, որոնց վրա պետք է աշխատել:
Շատ գոհ եմ Մաքսիմ Մանուկյանից: Նա հինգ գերազանց գոտեմարտ անցկացրեց ու առավելությունը բոլոր մրցակիցների նկատմամբ երևում էր: Մաքսիմը միշտ հանդես էր գալիս 85 կգ քաշային կարգում և շատ մոտ էր լինում մեդալներին: Որոշեցինք, որ 80 կգ քաշային կարգում նրան փորձելն ավելի ճիշտ կլինի: Ու այդպես էլ եղավ:
Արթուր Շահինյանը լավ մասնակցեց առաջին գոտեմարտում: Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ հաջորդն էլ նրանն էր:
Դժգոհ եմ Վարշամ Բորանյանի գոտեմարտից: Նրանից ես մեդալ էի սպասում: Նա արժանի էր և պատրաստ էր: Բայց իմ կարծիքով Վարշամը քաշի կարգավորումը ճիշտ չարեց:
59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը դեռ երիտասարդ է, որին մասնակցության հնարավորություն էր տրվել: Նա աճելու տեղ դեռ շատ ունի: 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը լավ մասնակցեց: Բայց ես դժգոհ եմ նրա մարտաոճից, որը տարիներ շարունակ փորձում ենք փոխել: Ցավոք, նա դեռ մանկական մարտաոճի մեջ է: Եթե դրանից ձերբազատվի, հաջողություններ կունենա», - ասաց Լևոն Ջուլֆալակյանը:
Նմանատիպ նյութեր
1948 դիտում
18:54 21-03-2014
Կլոպը գոհ է վիճակահանության արդյունքներից
1161 դիտում
21:00 29-08-2014
Ռոնալդուն գոհ է վիճակահանության արդյունքներից
Այս բաժնից
859 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
874 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում