211652_close_icon
views-count96141 դիտում article-date 23:59 23-08-2017

Վանաձորում վրաերթի ենթարկված 37-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց. դեպքի վայրում հայտնաբերվել է նախկին դատախազի տղային պատկանող ավտոմեքենան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:25-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 01 XX 033 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում՝ Մանկավարժական համալսարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը՝ Վանաձոր քաղաքի Գիրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ, 37-ամյա Կարեն Նալբանդյանը, մարմնական վնասվածքներով (հիմնականում կոտրվածքներ) տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սերգեյ Մարտիրոսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Լոռու մարզային վարչություն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր ժամանած ոստիկանները Niva-ի մոտ չեն հայտնաբերել վարորդին և այս պահին ճշտում են վարորդի ինքնությունը: Չի բացառվում, որ վարորդը տուժածին ինքն է տեղափոխել հիվանդանոց, կամ էլ նրան թողնելով անօգնական՝ հեռացել է դեպքի վայրից: Այս պահին այդ 2 վարկածը ստուգվում է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի նախկին դատախազության դատախազ Արծվիկ Ասատրյանի տղային՝ Երևան քաղաքի Վրացական 4-րդ նրբանցքի բնակիչ, 24-ամյա Սևակ Ասատրյանին: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր