211652_close_icon
views-count8782 դիտում article-date 21:46 23-08-2017

Իլյա 2-րդը կոչ է անում հավատավոր ժողովրդին սրտաբուխ աղոթել

Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդը հավատավոր ժողովրդին կոչ է արել Մարիամոբայի ծոմապահության ժամանակ սրտաբուխ կերպով աղոթել։ Հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%AF%D5%B8%D5%B9-%D5%A5%D5%B6%D6%84-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%B8%D5%A3%D6%87%D5%B8%D6%80-%D5%A1%D5%B6%D5%B1%D5%A1%D5%B6%D6%81-%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5/]aliq.ge[/url]-ն: Կաթողիկոս-պատրիարքն անդրադարձել է նաև այս օրերին Բորջոմիի անտառում ահագնացած հրդեհներին և շնորհակալություն հայտնել օգնության ձեռք մեկնող երկրներին. «Վերջին շրջանում համայն Վրաստանում տեղի ունեցած աղետները, հատկապես օրերս Բորջոմիի անտառում բռնկված հրդեհը, հասարակության մեջ անհանգստություն է առաջացրել: Փառք Աստծո, մեր իշխանությունները կրակը մարելու համար անում են ամեն բան, որոշ տեղերում արդեն հաջողվել է մարել կրակը, այնուամենայնիվ, վնասներն ահռելի են: Մեզ օգնության ձեռք մեկնեցին և օգնություն առաջարկեցին բազմաթիվ պետություններ, որի համար վրաց եկեղեցու անունից շնորհակալություն եմ հայտնում: Խնդրենք Աստծուց՝ պահել և պաշտպանել մեր երկիրն ու ժողովրդին: Հատկապես աղոթում եմ Բորջոմիի և տեղացիների համար»:

Նմանատիպ նյութեր