211652_close_icon
views-count29894 դիտում article-date 16:26 20-08-2017

Լոռու մարզում վարորդը Toyota-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում. 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ Արեն Սուքիասյանը իր վարած Toyota մակնիշի 34 MN 417 համարանիշի ավտոմեքենայով Ստեփանավան–Ալավերդի ավտոճանապարհի Լեջան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի 2 ուղևորներ, ովքեր երեխաներ են եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արծրուն Մինասյանի գլխավորությամբ: Վթարի մասին Ճանապարհային Ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարգիս Այվազյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր