211652_close_icon
views-count19697 դիտում article-date 12:54 19-08-2017

Վարդան Մկրտչյանը նշանակվել է Մայր թատրոնի տնօրեն

ՀՀ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է ընտրվել Վարդան Մկրտչյանը։ Նշված պաշտոնը զբաղեցնելու համար ՀՀ Մշակույթի նախարարությունը մրցույթ էր հայտարարել, որի արդյունքներով էլ հաղթող է ճանաչվել Վ. Մկրտչյանը։ Մինչ այդ, նա թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ *** Վ. Մկրտչյանը ծնվել է 1982թ., Երևանում։ 2003թ. ավարտել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը՝ Սոս Սարգսյանի կուրսը։ 2000-2008թթ. աշխատել է Համազգային թատրոնում՝ որպես դերասան։ Խաղացած դերերի շարքում են՝ Չիփ («Գուցե փրկվենք»), Չելիո («Մարիանի քմայքները»), Դանիել («Ծուղակ»), Չարենց («Չարենցի ուղղիչ տունը»), Դաշույն Մեք («Երեքգրոշանոց օպերա»)։ 2006թ. Չելիոյի դերակատարման համար արժանացել է ՀԹԳՄ Արտավազդ մրցանակին։ 2008թ. USAID-ի «Համայնքային կապեր» ծրագրի շրջանակներում թատրոնի կառավարման թեմայով վերապատրաստում է անցել Բոստոնում և Նյու-Յորքում։ 2008-2009թթ. արվեստի կառավարման դասընթաց է անցել ԱՄՆ-ի Ֆլորիդայի պետական համալսարանում։ 2009թ. Վարդան Մկրտչյանը Համազգային թատրոնի տնօրենն է։ Արվեստագիտության թեկնածու է, արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի։

Նմանատիպ նյութեր