211652_close_icon
views-count3387 դիտում article-date 14:33 19-08-2017

ԿԽՄԿ-ն և այլ խոշոր կազմակերպություններ հրաժարվել են վարձակալել Դոնալդ Թրամփին պատկանող ակումբը

Մի շարք խոշորագույն բարեգործական կազմակերպություններ, որոնց թվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, «Փրկության բանակ»-ը, American Cancer Society-ն, հրաժարվել են միջոցառումներ անցկացնել Ֆլորիդա նահանգում գտնվող «Մար-ա-Լագո» գոլֆ-ակումբում, որը պատկանում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում է Ria Novosti-ն։ Նշվում է, որ քայլը բողոքի նշան է՝ պայմանավորված Շառլոթսվիլլի իրադարձություններին Թրամփի կողմից տրված գնահատականներով։ Washington Post թերթը գրում է, որ առնվազն 8 խոշոր հաճախորդ կազմակերպություններ արդեն իսկ հայտնել են, որ հրաժարվում են հայտնի նշված ակումբի վարձակալությունից և միջոցառումներ անցկացնելուց։ Թերթը նշում է, որ եթե սա շարունակական բնույթ կրի, ապա ակումբը, որը վարձակալության հաշվին հսկայական եկամուտներ է ունենում, միջինը կարող է կորցնել 100-275 հազար ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր