211652_close_icon
views-count5475 դիտում article-date 13:47 17-08-2017

Սևանա լճից բաց թողնվող ջրի հաշվին շահույթը կկենտրոնացվի հատուկ գանձապետական հաշվի վրա

Կառավարության նիստում այսօր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը գործադիրի հաստատմանը ներկայացրեց 2017 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն մ³ գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից էներգահամակարգի ընկերություններում առաջացող լրացուցիչ շահույթի հաշվարկման և վճարման կարգը սահմանելու և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին նախագիծը: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը զեկուցեց նաև 170 մլն մ³ գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից էներգահամակարգի ընկերություններում առաջացող լրացուցիչ շահույթը գանձելու կարգի մասին: «Կարգը նախատեսում է այդ հասույթի հաշվարկման բանաձևը և ծախսելու մեխանիզմները: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը կբացի հատուկ գանձապետական հաշիվ, որի վրա կկենտրոնացվի այդ ձեռնարկությունում ձևավորվող ամբողջ հասույթը, հանած շահութահարկը»,- ասաց նախարարը: Մանուկյանը հայտնեց, որ այնուհետև երկամսյա ժամկետում նախարարությունը կմշակի օրենքից բխող ծրագիր և կներկայացնի կառավարության հաստատմանը, իսկ գումարները կբաշխվեն օրենքով սահմանված նպատակներից ելնելով:

Նմանատիպ նյութեր