211652_close_icon
views-count4599 դիտում article-date 21:44 16-08-2017

ԱՄՆ-ն Հարավային Կորեայում հակահրթիռային Patriot համակարգեր է տեղադրում

ԿԺԴՀ կողմից հրթիռային սպառնալիքին դիմակայելու համար ԱՄՆ-ը Հարավային Կորեայում Patriot հակահրթիռային համակարգեր է տեղադրել: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/world/20170816/1500442395.html]ria.ru[/url]-ն՝ հղում անելով հարավկորեական KBS հեռուստաալիքին: Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Հարավային Կորեայում ԱՄՆ-ի հակաօդային զորքերի 35-րդ բրիգադը զինծառայողներին նրա օգտագործումը սովորեցնելու համար նոր Patriot հակահրթիռային համակարգ է ստացել: Մեկ РАС-2 համակարգը լիցքավորված է 4, իսկ РАС-3-ն՝ 16 հրթիռներով: Վերջերս Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ կարող է միաժամանակ արձակել միջին հեռահարության 4 հրթիռներ, որոնք, որպես նախազգուշացում ԱՄՆ-ին, կընկնեն ծովում՝ Գուամ կղզուց 30-40 կիլոմետր հեռավորության վրա: Այդ կղզում տեղակայված են ամերիկյան 2 ռազմակայան:

Նմանատիպ նյութեր