211652_close_icon
views-count7365 դիտում article-date 14:26 15-08-2017

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Բելգիայի կաթոլիկ եկեղեցու պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 15-ին ընդունել է Բելգիայի կաթոլիկ եկեղեցու Մալին-Բրյուսել ավագ թեմի օժանդակ եպիսկոպոս Ժան Քոկորոլսին ու նրան ուղեկցող հոգեւորականներին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը, որին մասնակցում էր Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, քննարկվել են Բելգիա-Արցախ կապերի ընդլայնմանը, հոգեւոր ոլորտին, դրա օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր