211652_close_icon
views-count6358 դիտում article-date 14:28 14-08-2017

Լապշինի արտահանձնման հարցը պարզ կդառնա առաջիկա 7-10 օրերի ընթացքում. փաստաբան

Իսրայելին Ադրբեջանում կալանավորված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցը պարզ կլինի 7-10 օրերի ընթացքում։ Այդ մասին հայտնել է Լապշինի փաստաբան Է. Չերնինը։ Նա ընդգծել , որ օգոստոսի 14-ին ուժի մեջ է մտնելու Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավճիռը, որով Լապշինին սպասվում է 3 տարի ազատազրկում։ «Սկզբունքորեն, Իսրայելը ցանկություն է հայտնել, որպեսզի Լապշինն արտահանձնվի, սակայն «ցանկանում է»-ի և կոնկրետ գործողությունների միջև մեծ տարբերություն կա»,-ասել է Չերնինը։

Նմանատիպ նյութեր