211652_close_icon
views-count9287 դիտում article-date 22:36 13-08-2017

Իրանի խորհրդարանը մեղմել է թմրանյութերի մաքսանենգության մասին օրենքը

Իրանի խորհրդարանը փոփոխություններ է մտցրել թմրանյութերի մաքսանենգության մասին օրենքում, որոնց շնորհիվ մահապատիժները կկրճատվեն զգալիորեն։ Այդ մասին հայտնում է France Press-ը։ Դրանք դեռ պետք է հավանության արժանանան երկրի սահմանադրության պահապանների խորհրդի կողմից։ Նոր օրենքը կգործի հետադարձ կարգով։ Ներկա պահին թմրանյութերի անօրինական պահման համար մահապատժի է սպասում 5300 դատապարտյալ։ Այսպիսով, կոկաինի, հերոինի և ամֆետամինի համար մահապատիժ կսահմանվի, եթե դրանց քաշը գերազանցի 2 կգ-ը։ Նույն ձևով օրենքը կգործի, եթե օփիումի և մարիխուանայի քաշը գերազանցի 5 կգ-ը։

Նմանատիպ նյութեր