211652_close_icon
views-count6509 դիտում article-date 21:09 13-08-2017

Հնդկաստանում գնդակահարել են 15 մարդու սպանած փղին

Հնդկաստանի Ջարքհանդ նահանգում որսորդների խումբը գնդակահարել է ագրեսիվ փղին, որը մի քանի բնակելի տներ էր վնասել և ոտնատակ անելով սպանել 15 մարդու, հաղորդում է Tass-ը։ Նշվում է, որ փիղը շուրջ 25 տարի տարբերվում էր իր ագրեսիվությամբ և հաճախ էր հարձակվում մարդկանց վրա, իսկ այս տարվա մարտից նշված նահանգում նա սպանել էր 11 մարդու, ևս 4 հոգու կյանք խլել էր հարևան Բիհար նահանգում։ Տեղի բնակիչներից երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի համոզեն իշխանություններին սպանել վտանգ ներկայացնող փղին, քանի որ Հնդկաստանում օրենք է գործում և հարկավոր է հատուկ թույլտվություն՝ կենդանուն սպանելու համար։ Տարբեր հաշվարկներով՝ Հնդկաստանում կա շուրջ 30 հազար վտանգավոր փիղ։ Նրանք առավել ագրեսիվ են դառնում, քանի որ գյուղերի ու մշակելի հողերի հաշվին օր-օրի փոքրանում է ազատ տարածությունը։

Նմանատիպ նյութեր