211652_close_icon
views-count2087 դիտում article-date 17:12 16-09-2014

Գրանդ փղին կվիրահատեն Թբիլիսիում

Սեպտեմբերի 18-ին Երևանից Թբիլիսիի կենդանաբանական այգի տեղափոխված Գրանդ փիղը կվիրահատվի: Նրան վիրահատություն կատարելու համար Վրաստան է ժամանել համաշխարհային ճանաչումունեցող ատամնաբույժ Պիտեր Կերտեսը, հաղորդում է News Georgia-ն: «Հաճախ է պատահում, որ փղերը կոտրում են իրենց ծնոտոսկրը: Գրանդի մոտ նույնպես այդ խնդիրն է առաջացել: Նրա ժանիքները կոտրվել են ծնոտոսկրին այնքան մոտ, որ բորբոքային պրոցեսից խուսափելու համար հարկավոր է ժանիքների խոռոչի ամենօրյա ողողում: Փղին այդ վիճակում երկար թողնել չի կարելի, քանի որ բորբոքային պրոցեսը կարող է սպանել նրան: Այդ իսկ պատճառով փղի առողջությունը և կյանքը պահպանելու նպատակով որոշում է կայացվել վիրահատություն կատարել և հեռացնել կոտրված ժանիքները»,-ասված Է Թբիլիսիի կենդանաբանական այգու սեպտեմբերի 16-ի հաղորդագրության մեջ: 6 տոննա քաշ ունեցող Գրանդ փիղը Թբիլիսի է տեղափոխվել այս տարվա հունիսին՝ Երևանի և Թբիլիսիի կենդանաբական այգիների ղերավարությունների փոխհամաձայնությամբ, քանի որ թբիլիսյան Մալկա էգ փղին փեսացու էր հարկավոր, իսկ նրա 6 տարեկան ձագը՝ Բունկան, Երևան է տեղափոխվել Գրանդի փոխարեն:

Նմանատիպ նյութեր