211652_close_icon
views-count4527 դիտում article-date 20:24 13-08-2017

Շոտլանդացի գիտնականներն Անտարկտիդայում մոտ 100 հրաբուխ են հայտնաբերել

Շոտլանդիայի Էդինբուրգի համալսարանի գիտնականները Անտարկտիդայի հսկայական սառցաշերտի տակ 91 հրաբխային կետեր են հայտնաբերել։ Հետազոտական խմբի անդամներից Ռոբերտ Բինգեմի խոսքով՝ այժմ Անտարկտիդան կարող է համարվել «հրաբխային ամենակենտրոնացված գոտին»։ Հրաբուխները հայտնաբերվել են հարավային մասում, ռադարների միջոցով, որոնք ամրացվել էին օդանավերի ու ցամաքային տրանսպորտային վրա։ Դրանց ավելացվել են տիեզերքից արված լուսանկարները, որպեսզի ավելի ճշգրիտ որոշվի դրանց տեղանքը։ Բոլոր հրաբուխները գտնվում են 2 կմ հաստությամբ սառցաշերտի տակ, իսկ նրանց բարձրությունը կազմում է 100-3850 մետր։ «Եթե որևէ հրաբխի ժայթքում տեղի ունենա, այն կհանգեցնի սառցադաշտերի անկայունությանը և հալոցքի»,-մեջբերում է The Guradian թերթը Բինգեմի խոսքը։ Այժմ գիտնականները պետք է պարզեն, թե որքան ակտիվ են հայտնաբերված հրաբուխները և ինչպիսին է նրանց ժայթքման հավանականությունը։

Նմանատիպ նյութեր