211652_close_icon
views-count119460 դիտում article-date 12:04 11-08-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. հայտնի գործարարին պատկանող Toyota Land Cruiser-ը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել դաշտում, տնօրենը հիվանդանոցում մահացել է, կա 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում Toyota Land Cruiser մակնիշի 470 ՍՕ 01 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով Աշտարակի բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի բնակիչ՝ 55-ամյա Հակոբ Պողոսյանն ու Երևան քաղաքի Արծրունու փողոցի բնակիչ՝ 76-ամյա Պետրոս Պողոսյանը, որտեղ Հ. Պողոսյանը, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարութան Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը և Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովիկ Նիկողոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով; Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով կոտրվել էին ավտոմեքենայի անվահեծանները, մեքենայի վրայից պոկվել էին գազաբալոնները, իսկ մեքենան էլ ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։ Հիվանդանոցում վթարի մեջ հայտնվածների համար այցելած մարդիկ ասում էին, որ մահացածն աշխատում էր հայտնի գործարար Միշա Բաղդասարովի մոտ, ով Հրազդանի ցեմենտի գործարանի տնօրենն էր, իսկ ավտոմեքենան պատկանում է Մ. Բաղդասարովին։ Իսկ վիրավոր Պ. Պողոսյանը, ով նրա հայրն է, աշխատում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ որպես կապի բաժնի պետ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր