211652_close_icon
views-count18380 դիտում article-date 19:52 10-08-2017

Երևանում բախվել են 40–ամյա վարորդի Niva-ն ու 55–ամյա վարորդի Mitsubishi-ն. Mitsubishi-ն էլ բախվել է կայանված BMW-ին կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Բեկնազարյան փողոցում բախվել են Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ, 55-ամյա Հրանտ Բաղդասարյանի վարած Mitsubishi մակնիշի 19 ԼԼ 132 համարանիշի, Երևան քաղաքի Արաբկիր փողոցի բնակիչ, 40-ամյա Գարիկ Մաթևոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 35 AՏ 030 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն, իսկ բախման հետևանքով Mitsubishi-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևան քաղաքի Աբելյան փողոցի բնակիչ, 37-ամյա Գևորգ Պողոսյանին պատկանող BMW մակնիշի 90 GR 060 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Վանիկ Սաղոյանն ու Գևորգ Չարխիֆալակյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև Ռոսգոստրախ Արմենիա և Ինգո Արմենիա ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր