211652_close_icon
views-count44198 դիտում article-date 12:27 09-08-2017

Արտակարգ դեպք Իջևանում. 29-ամյա եղբայրը հայտարարել է, որ 31-ամյա եղբայրը փորձել է իրեն սպանել, նրան փրկել է կինը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 5-ին Իջևանում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Այդ օրը, ժամը 18։00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Ազատ Ջուլհակյանը գտնվել է իր հայրական տանը, որտեղ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր եղբայրը՝ 31-ամյա Աշոտ Ջուլհակյանը, դանակի մի քանի հարվածներ է հասցրել Ազատի պարանոցին, ձեռքին, թիկունքին։ Կատարվածի մասին օգոստոսի 8-ին Իջևանի ոստիկանություն է հայտնել Ազատը, ով տեղեկացրել է նաև, որ այդ ամենը անելուց հետո եղբայրը ձեռքերով բռնել և սեղմել է պարանոցը՝ ցանկանալով իրեն սպանել։ Բարեբախտաբար, վիճաբանությանը միջամտել է իր կինը՝ Գայանեն, ինչից հետո ինքը կարողացել է հայրական տնից փախնել։ Փաստի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Աշոտ Ջուլհակյանին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր