211652_close_icon
views-count12785 դիտում article-date 16:46 05-08-2017

Ստամբուլյան բանտում մոտ 150 վրացի բանտարկյալներ հացադուլ են սկսել

Ստամբուլի բանտերից մեկում ազատազրկումն անցկացնող Վրաստանի մոտ 150 քաղաքացիներ հացադուլ են հայտարարել։ Այդ մասին հայտնել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։ Ազատազրկված վրացիների ընտանիքները թուրքական բանտի տնօրինությանը և ծառայողներին մեղադրում են դաժանություն, իսկ Վրաստանի իշխանություններին՝ անտարբերություն ցուցաբերելու մեջ։ Հաղորդվում է նաև, որ բանտարկյալների հացադուլը 4-րդ օրն է, ինչ շարունակվում է։ Պատճառներից երկուսն էլ նշվում են անորակ սնունդը և աղոթքի անկյունի բացակայությունը։

Նմանատիպ նյութեր