114688 դիտում
10:36 29-07-2017
Արտակարգ դեպք Երևանում. ամուսինը կնոջ հեռախոսահամարից հաղորդագրություն է ստացել՝ «ինձ չսպասեք, կյանքիս վերջ եմ տալիս»
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկութուններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել քաղաքացուց շորթում կատարելու փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 28-ին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Ավետիք Ն.-ն ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել է, որ ժամը 12։00-ի սահմաններում կինն ասել է, որ ինքը գնում է Մաշտոցի վարչական տարածքում գտնվող հիվանդանոցներից մեկի բժշկի մոտ, սական 1 ժամից ավելի կնոջից տեղեկութուն չունենալուց հետո կնոջ հեռախոսահամարից ստացել է հաղորդագրություն, որ իրեն չսպասեն, ինքը իր կյանքին վերջ է տալու։
Կարճ ժամանակում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Ավետիք Ն.-ի կնոջը՝ 30-ամյա Ա.-ին, հայտնաբերել են և տեղափոխել ոստիկանության Էրեբունու բաժին։
Հետաքննությամբ պարզվել է, որ 2016 թվականի հունիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում համացանցի «Վ-կոնտակտե» կայք-էջի օգտատեր՝ Կապան քաղաքի բնակիչ Ալբերտ Քոչարյանի կողմից հաղորդագրություններ է ստացել կինը, որտեղ Ա. Քոչարյանը գրել է, որ նրա վերաբերյալ արատավոր տեղեկություններ կտարածի և սպառնալիքով նրանից պահանջել է 1500 ԱՄՆ դոլար։
Կինը ամուսնուց թաքուն կարողացել է վճարել 1160 դոլարը, սակայն ստահակը փորձել է նորից շանտաժի միջոցով կնոջից գումար շորթել։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Քոչարյանին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
4576 դիտում
11:00 24-04-2020
Միևնույն հեռախոսահամարից կարող եք ուղարկել առավելագույնը 5 հաղորդագրություն․ Հակոբ Արշակյան
1312 դիտում
09:19 06-07-2023
Տիխանովսկայան անանուն հաղորդագրություն է ստացել, որ ամուսինը բանտում մահացել է. «Ամերիկայի ձայն»
124747 դիտում
19:41 19-09-2017
Առեղծվածային դեպք Երևանում. ամուսինը կնոջը SMS հաղորդագրություն է ուղարկել. «Կյանքն իմ համար չէ, այսօր իմ վերջին օրն է»
Այս բաժնից
16720 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ