211652_close_icon
views-count170161 դիտում article-date 01:12 26-07-2017

Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի վարչական տարածքում գտնվող մատուռի մոտ հայտնաբերվել է Արմավիրի մարզպետի խորհրդականի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների հետ Արմավիր քաղաքից դեպի Քարակերտ գյուղ տանող ճանապարհին՝ Դալարիկ գյուղի վարչական տարածքում, հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայրը, որն ավելի շատ ժողովրդի կողմից հայտնի է «Մատուռի հատված», ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզի վարչության պետի oպեր գծով տեղակալ Սամվել Խմելյանը, Արմավիր քաղաքի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանը՝ օպերատիվ խմբերով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ունեն կասկածներ, որ հայտնաբերվածը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանն է, ում՝ որպես անհայտ կորած, Արմավիրի մարզի ոստիկանները որոնում են արդեն 2 օր: Այս պահին դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչակյան վարչության և նույն վարչության Արմավիրի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Թեմուր Ջնդոյանի գլխավորությամբ, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Բաղրամյանի թիվ 28 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Վիգեն Հարությունյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դին հայտնաբերվել է ամբողջովին երկաթե լարերով կապված, բերանքսիվայր, գլխի վրա էլ կար հսկայական քար և դին գտնվում էր կիսանեխած վիճակում, ինչն էլ հիմք է տալիս դատաբժշկին հայտնելու, որ նրան սպանել են օրեր առաջ: Փրկարարները սպանվածի դին մեծ դժվարությամբ դրեցին հատուկ դիապարկի մեջ և այն տեղափոխեցին շտապօգնության ավտոմեքենա: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Դեպքի մանրամասները դիտեք այս կիրակի՝ հուլիսի 30-ին, «Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում։[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր